Մարոկկոն շարունակում է պատմություն կերտել։ Կատարում ընթացող ֆուտբոլի 2022 թվականի առաջնության քառորդ եզրափակչում մարոկկացիները հերթական անակնկալը մատուցեցին՝ պայքարից դուրս թողնելով Պորտուգալիայի հավաքականին։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 42-րդ րոպեին խփեց Յուսեֆ Էն-Նեսիրին։ Պորտուգալիայի ընտրանին ամբողջ հանդիպման ժամանակ չկարողացավ գտնել Յասին Բունուի դարպասի բանալին և լքեց պայքարը։
Իսկ ահա Մարոկկոյի հավաքականը պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկավ Մունդիալի կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Անգլիա-Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։