Կատարում՝ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Մարոկկոյի հավաքականից կրած պարտությունից հետո Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքները և խաղադաշտը լքել է արտասվելով։
Ֆուտբոլի միջազգային մրցաշարերի մասնակցության ողջ պատմության ընթացքում Պորտուգալիայի հավաքականը երբեք աշխարհի չեմպիոն չի դարձել։ Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայի մեկնարկից մասնակցել է աշխարհի հինգ առաջնության՝ փլեյ-օֆֆի մրցաշարերում այդպես էլ ոչ մի գոլ չխփելով։
Հիշեցնենք, որ պայքարը շարունակում է Մարոկկոյի հավաքականը, որը պատմության ընթացքում առաջին անգամ հանդես կգա Մունդիալի կիսաեզրափակչում։ Մրցակիցը Անգլիա-Ֆրանսիա զույգի հաղթողը կլինի։