Կատար - 2022

Պորտուգալիայի հավաքականի ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի վերջին մասնակիցն է

Կատարում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության 1/8-րդ եզրափակիչ փուլը։ Վերջին խաղում ուժերը չափեցին Պորտուգալիայի և Շվեյցարիայի հավաքականները։ 

Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեցին պորտուգալացիները, գոլն իր ակտիվում գրանցեց Գոնսալու Ռամուշը։ 33-րդ րոպեին Պեպեն կրկնապատկեց պորտուգալացիների առավելությունը։ Թիմերն այս հաշվով գնացին ընդմիջման։ 

Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին Ռամուշը նաև դուբլ ձևակերպեց, իսկ ընդամենը 4 րոպե անց Ռաֆայել Հերեյրուն հաշիվը դարձրեց 4։0։ Ընդամենը 3 րոպե անց շվեյցարացիները կարողացան գոլ խփել։ Աչքի ընկավ Մանուել Աքանջին։ 67-րդ րոպեին Ռամուշը հեթ-տրիկ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 5։1։ Իսկ հանդիպման վերջնահաշիվը մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին ձևակերպեց Լեայուն՝ 6։1։ 

Պորտուգալիայի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ փուլ, որտեղ ուժերը կփաչի Իսպանիայի ընտրանուն պայքարից դուրս թողած Մարոկկոյի հավաքականի հետ։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին և 8-ին հավաքականները կհանգստանան, իսկ հաջորդ երկու օրերին տեղի կունենան քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումները։ 

Դեկտեմբերի 9-ին կկայանան Խորվաթիա-Բրազիլիա և Նիդերլանդներ-Արգենտինա դիմակայությունները, իսկ դեկտեմբերի 10-ին տեղի կունենան Մարոկկո-Պորտուգալիա և Անգլիա-Ֆրանսիա մրցավեճերը։