Կատար - 2022

Մարոկկոյի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է

Կատարում կայացավ աշխարհի 2022 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Մարոկկո-Իսպանիա դիմակայությունը։ 

Ոչ հիմնական, ոչ լրացուցիչ ժամանակներում հավաքականները չկարողացան գրավել միմյանց դարպասները և խաղն ավարտվեց 0։0 հաշվով։ 

Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում ֆանտաստիկ դիպուկությամբ աչքի ընկան Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստները՝ հաղթելով 3։0 հաշվով։ Իսպանիայի ընտրանին չկարողացավ իրացնել ոչ մի 11 մետրանոց հարված։ 

Մարոկկոյի հավաքականը պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ և կմրցի Պորտուգալիա-Շվեյցարիա զույգի հաղթողի հետ։