Հարավային Կորեայի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլո Բենտուն հայտարարել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
Այս մասին պորտուգալացին հայտարարել է ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Բրազիլիայի հետ խաղից հետո, որտեղ թիմը պարտվել էր 1-4 հաշվով և լքել պայքերը։
«Հիմա մենք (մարզչական շտաբը) պետք է մտածենք ապագայի մասին, և դա կապված չէ Հարավային Կորեայի հավաքականի հետ։ Ես հենց նոր հայտնեցի այդ մասին խաղացողներին և (Հարավային Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիայի) նախագահին: Այս որոշումը կայացվել է դեռ սեպտեմբերին, և ես շնորհակալություն եմ հայտնել նրանց այն ամենի համար, ինչ նրանք արել են:
Հպարտ եմ, որ ավելի քան չորս տարի եղել եմ նրանց մարզիչը: Հիմա մտադիր եմ հանգստանալ, իսկ հետո կտեսնենք»,- ասել է Պաուլո Բենտուն: