Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության 1/8-րդ եզրափակիչ փուլում մրցեցին Բրազիլիայի և Հարավային Կորեայի հավաքականները։
Առաջին խաղակեսում բրազիլացիները 4 անգամ կարողացան գրավել մրցակցի դարպասը։ Հաշիվը 7-րդ րոպեին բացեց Վինիսիուս Ժունիորը, 13-րդ րոպեին Նեյմարը 11 մետրանոց հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Ընդամենը 8 րոպե անց Ռիշարլիսոնը 3-րդ գնդակն ուղարկեց հարավկորեացիների դարպասը, իսկ 36-րդ րոպեին Պակետան հաշիվը դարձրեց 4։0։
Երկրորդ խաղակեսում Հարավային Կորեայի ֆուտբոլիստները երկար ջանքերից հետո կարողացան գրավել բրազիլացիների դարպասը։ 74-րդ րոպեին հեղինակության գոլը խփեց Պեկ Սին Կոն։
Բրազիլիայի հավաքականը հաղթեց 4։1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը Խորվաթիայի հավաքականն է։ Խորվաթները 1/8 եզրափակիչ փուլում պայքարից դուրս էին թողել Ճապոնիայի հավաքականին։
Քառորդ եզրափակիչ փուլի Խորվաթիա-Բրազիլիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին։ Նույն օրը կմրցեն նաև Նիդերլանդների և Արգենտինայի հավաքականները