Խորվաթիայի հավաքականը աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է
ԿԱՏԱՐ - 2022
5 Դեկտեմբերի 2022, 21:49
Լարված ու դիտարժան պայքարում ընթացավ աշխարհի 2022 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Ճապոնիա-Խորվաթիա դիմակայությունը։
Առաջինը հաջողության հասան ճապոնացիները։ 43-րդ րոպեին հաշիվը բացեց Մազդան, սակայն 55-րդ րոպեին Պերեշիչը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Ոչ հանդիպման մնացած ժամանակահատվածում, ոչ լրացուցիչ ժամանակում կողմերը չկարողացան գրավել միմյանց դարպասները, և ամեն ինչ վճռվեց ֆուտբոլային վիճակախաղի՝ 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ։
Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ էին և կարողացան հաղթել 3։1 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ փուլ։