Կատար - 2022

Նիդերլանդների հավաքականը աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է

Նիդերլանդների հավաքականը Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում հաղթեց ԱՄՆ-ին։ 

Հանդիպումը կայացավ Դոհայի «Խալիֆա Ինտերնեյշնլ» մարզադաշտում և ավարտվեց 3։1 հաշվով՝ հօգուտ հոլանդացիների։

Նիդերլանդների հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Մեմֆիս Դեպայը (10-րդ րոպե), Դեյլի Բլինդը (45+1) և Դենզել Դամֆրիսը (81): Ամերիկացիների միակ գոլը խփեց Հաջի Ռայթը (76):

Նիդերլանդների հավաքականը դարձավ առաջին թիմը, որը դուրս եկավ 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։