Ուրբաթ, 3 Փետրվարի 2023

USD394.36

EUR425.22

RUB5.42

Երևան 2 ℃

Рус Eng

Մեսսին կարիերայի 1000-րդ խաղում գոլ խփեց և գերազանցեց Մարադոնայի ռեկորդը

ԿԱՏԱՐ - 2022

3 Դեկտեմբերի 2022, 23:49

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին աշխարհի առաջնությունում խփած գոլերի քանակով շրջանցել է Դիեգո Մարադոնային։ 

Արգենտինացին գոլի հեղինակ է դարձել Կատարում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի՝ Ավստրալիայի հավաքականի դեմ խաղում՝ 35-րդ րոպեին։ Նրա համար այս գոլը 9-րդն էր աշխարհի առաջնություններում։

Մունդիալներում խփած գոլերի քանակով Մեսսին շրջանցել է աշխարհի չեմպիոն Մարադոնային ու Արգենտինայի հավաքականում այս ցուցանիշով հստակ երկրորդ տեղն է զբաղեցրել։ Ռեկորդը պատկանում է Գաբրիել Բատիստուտային, որը դարձել է 10 գոլի հեղինակ։ 




Հետևեք մեզ Telegram-ում
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը