Կատար - 2022

ԱԱ-2022. Իրանը ծանր պայքարում հաղթում է Ուելսին

Կատարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Իրանի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ուելսի հավաքականին: 

Հանդիպման 90 րոպեների ընթացքում կողմերը չկարողացան բացել խաղի հաշիվ, չնայած Իրանի ֆուտբոլիստները ունեին հաշիվը բացելու բազմաթիվ հնարավորություններ։ 

86-րդ րոպեին Ուելսի հավաքականի կազմում ուղիղ կարմիր քարտով հեռացվեց դարպասապահ Ուեյն Հենեսին: Սրանից հետո Իրանի գրոհները դարձան ավելի վտանգավոր և հախուռն։ 

90+8-րդ րոպեին Իրանի հավաքականի կազմում հաշիվը բացեց Ռուզբեh Չեշմին։ Մրցավարի կողմից ավելացրած 12-րդ րոպեին Իրանի երկրորդ գոլը խփեց Ռամին Ռեզայանը։