Կատարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Իրանի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ուելսի հավաքականին:
Հանդիպման 90 րոպեների ընթացքում կողմերը չկարողացան բացել խաղի հաշիվ, չնայած Իրանի ֆուտբոլիստները ունեին հաշիվը բացելու բազմաթիվ հնարավորություններ։
86-րդ րոպեին Ուելսի հավաքականի կազմում ուղիղ կարմիր քարտով հեռացվեց դարպասապահ Ուեյն Հենեսին: Սրանից հետո Իրանի գրոհները դարձան ավելի վտանգավոր և հախուռն։
90+8-րդ րոպեին Իրանի հավաքականի կազմում հաշիվը բացեց Ռուզբեh Չեշմին։ Մրցավարի կողմից ավելացրած 12-րդ րոպեին Իրանի երկրորդ գոլը խփեց Ռամին Ռեզայանը։