Կատար - 2022

Կրիշտիանու Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել աշխարհի 5 առաջնություններում

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացել է գոլերի հաշիվը ԱԱ-2022-ում՝ Գանայի հավաքականի դեմ խաղում անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 

37-ամյա պորտուգալացին պատմության մեջ դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփում աշխարհի հինգ առաջնություններում:

Ռոնալդուն նաև դարձել է պատմության մեջ երկրորդ խաղացողը, որը գոլ է խփում աշխարհի առաջնությունում ազատ գործակալի կարգավիճակով։