Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացել է գոլերի հաշիվը ԱԱ-2022-ում՝ Գանայի հավաքականի դեմ խաղում անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
37-ամյա պորտուգալացին պատմության մեջ դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփում աշխարհի հինգ առաջնություններում:
Ռոնալդուն նաև դարձել է պատմության մեջ երկրորդ խաղացողը, որը գոլ է խփում աշխարհի առաջնությունում ազատ գործակալի կարգավիճակով։