Radar Armenia-ն ներկայացնում է Կատարում տեղի ունեցող ֆուտբոլի Աշխարհի առաջնության բոլոր մարզադաշտերը։
Մարզադաշտ 974 (տեղավորում է 40 հազար հանդիսական): Տեղի կունենա խմբային փուլի 6 հանդիպում և 1/16 եզրափակիչ փուլի մեկ հանդիպում։ Այս մարզադաշտը կառուցվել է Կատարի մայրաքաղաք Դոհի ծովափին՝ Ռաս Աբու Աբաուդ թաղամասում։ Այն բաղկացած է 974 բեռնարկղերից (կոնտեյներներից)։ Խաղերի ավարտից հետո այն ամբողջությամբ ապամոնտաժվելու է։
«Ալ Թումամա» մարզադաշտ (տեղավորում է 40 հազար հանդիսական): Մարզադաշտում տեղի կունենա խմբային փուլի 6 հանդիպում և 1/16 և 1/4 եզրափակիչ փուլի մեկ հանդիպում:
«Ալ Ջանուբ» մարզադաշտ։ Մարզադաշտը գտնվում է Դոհայից 20 կմ հարավ՝ Ալ Վակրա քաղաքում, որը տեղավորում է 40 հազար հանդիսական։ Այստեղ տեղի կունենա խմբային փուլի 6 հանդիպում և 1/16 եզրափակիչ փուլի մեկ հանդիպում։
«Ահմադ բին Ալի» մարզադաշտ. գտնվում է Ալ Ռայյան քաղաքում, որը տեղավորում է 40 հազար հանդիսական։ Այստեղ տեղի կունենա խմբային փուլի 6 հանդիպում և 1/16 եզրափակիչ փուլի մեկ հանդիպում։
«Էդուքեյշն Սիթի» մարզադաշտ։ Մարզադաշտը գտնվում է Դոհայից 7կմ հյուսիս-արևմուտք գտնվող Ալ Ռայան քաղաքում, որը տեղավորում է 45,350 հանդիսական։ Այստեղ տեղի կունենա խմբային փուլի 6 հանդիպում և 1/16 և 1/4 եզրափակիչ փուլի մեկ հանդիպում։
Խալիֆա միջազգային մարզադաշտ։ Կատարի նախկին էմիրի պատվին կառուցված մարզադաշտը գտնվում է Դոհայից 5կմ դեպի արևմուտք, որը տեղավորում է 45,416 հանդիսական։ Այստեղ տեղի կունենա խմբային փուլի 6 և 1/16 եզրափակիչ փուլի մեկ հանդիպում, 3-րդ տեղի համար հանդիպումը։
«Ալ Բեյթ» մարզադաշտ։ Մարզադաշտը գտնվում է Դոհայից 35կմ հեռավորության վրա գտնվող Ալ Խոր քաղաքում, որը տեղավորում է 60 հազար հանդիսական։ Այստեղ տեղի կունենա խմբային փուլի 6 հանդիպում և 1/16, 1/4 և 1/2 եզրափակիչ փուլի մեկ հանդիպում:
«Լուսայիլ» մարզադաշտ։ Մարզադաշտը գտնվում է Քաթարի մեծությամբ երկրորդ՝ Լուսայիլ քաղաքում՝ Դոհայից 25կմ դեպի հյուսիս։ Այն տեղավորում է 80 հազար հանդիսական և համարվում է Քաթարի ամենամեծ մարզադաշտը։ Այստեղ տեղի կունենա խմբային փուլի 6 հանդիպում, 1/16, 1/4 և 1/2 եզրափակիչ փուլի մեկ հանդիպում և իհարկե եզրափակիչ հանդիպումը։