Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է Սաուդյան Արաբիայից կրած պարտությանը։
Արգենտինայի հավաքականը ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի խաղում 1:2 հաշվով պարտություն էր կրել, չնայած առաջինն էր գոլ խփել։
«Մենք գիտեինք, որ Սաուդյան Արաբիան լավ թիմ է՝ լավ խաղացողներով, ովքեր պահում են գնդակը և բարձրացնում պաշտպանական գիծը: Մենք լավ աշխատանք կատարեցինք, բայց չափազանց շատ էինք շտապում գրոհներն ավարտելու հարցում: Սա ծանր հարված է բոլորի համար։ Չէինք սպասում, որ առաջնության մեկնարկը մեզ համար այսպիսին կլինի։
Այն ամենը, ինչ տեղի է ունենում, ունի իր պատճառները. Պետք է պատրաստվենք հաջորդ խաղերին։ Մեզ պարզապես պետք է հաղթել, ամեն ինչ կախված է մեզանից»,- ասել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվողը:
Հավելենք, որ սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը առաջին խաղակեսում չեղարկել էր Արգենտինայի հավաքականի երեք գոլերը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ: