Երեկ գեղեցիկ բացման արարողությամբ Կատարում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի՝ 2022 թվականի առաջնությունը, որը կտևի մինչև դեկտեմբերի 18-ը։ 32 թիմեր կմրցեն ութ խմբերում։
Բացման մեկնարկային խաղում տանտերերի՝ Կատարի հավաքականը Էլ Խաուրի «Էլ Բայթ» մարզադաշտում A խմբի 1-ին տուրում 0-2 հաշվով պարտվեց Էկվադորի հավաքականին։
Մրցաշարը ի սկզբանե պետք է մեկնարկեր նոյեմբերի 21-ին՝ Սենեգալ-Նիդերլանդներ հանդիպմամբ։ Սակայն հետագայում, ընթացակարգային փոփոխություններից հետո, բացման պատիվը տրվեց հյուրընկալող երկրին՝ Կատարին։ Առաջնությունը մեկնարկեց մեկ օր շուտ՝ Կատար-Էկվադոր հանդիպմամբ (0-2)։
Այսօր կկայանա ևս երեք հանդիպում։ Բ խմբում կմրցեն Անգլիայի և Իրանի հավաքականները: Խաղը կկայանա «Խալիֆա Ինթերնեյշնըլ» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 17։00-ին։
Ժամը 20։00-ին «Ալ-Թումամա» մարզադաշտում կկայանա Ա խմբի երկրորդ՝ Նիդերլանդներ-Սենեգալ հանդիպումը։
Մրցաշարային օրվա վերջին հանդիպումը տեղի կունենա երեկոյան՝ 23։00-ին, ԱՄՆ-ի և Ուելսի միջև՝ «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում։