Մամուլ

Պատերազմի ժամանակ վնասված տեխնիկայի գումարը նոր են փոխհատուցում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Պատերազմի ժամանակ վնասված տեխնիկայի գումարը նոր են փոխհատուցում: ՀՀ ՊՆ-ն դիմել է կառավարությանը՝ կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ-ին 75 մլն դրամ հատկացնելու հարցով։ Բանն այն է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ տարբեր ֆիզիկական ու իրավաբանական անձանցից, ըստ ՊՆ-ի, վերցվել են տրանսպորտային միջոցներ, որոնք վնասվել կամ ոչնչացվել են։

Ըստ նախագծի՝ խոսքը 52 ֆիզիկական ու իրավաբանական անձի պատկանող 52 տրանսպորտային միջոցի մասին է, որոնցից 6-ը ոչնչացվել կամ մնացել է հակառակորդի դաշտում և առկա չէ, իսկ 46-ը վնասված վիճակով վերադարձվել է սեփականատերերին և կարող է օգտագործվել նպատակային նշանակությամբ»։