Մամուլ

ՔՊ ցուցակը նախնական տեսքի է բերվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստում նախնական տեսքի է բերվել Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակը։ Նիստին մասնակցել են նաեւ ՔՊ Երեւանի տարածքային գրասենյակների ղեկավարները, փոխքաղաքապետներ, քաղաքապետի առաջին տեղակալը։

ՔՊ-ում չեն գաղտնազերծում ցուցակը, գոնե՝ առաջին տասնյակը, սակայն հաստատեցին, որ այն գրեթե չի տարբերվում մամուլում գրվածից։ Որոշ շտկումներ են արվելու, եւ ցուցակը` վերջնական տեսքով նախ կուսակցականներին կներկայացվի հուլիսի 31-ին նախատեսված դրամահավաքին, ապա կհրապարակվի։

Դրամահավաքից հետո հստակ հանձնարարականներ կտրվեն, թե ով ինչ գործառույթ է իրականացնելու նախընտրական քարոզչության ժամանակ, եւ, առհասարակ, կազմակերպչական ինչ աշխատանքներ են տարվելու։ Վարչության վերջին նիստում քննարկել են նաեւ, թե որ համայնքներում է պետք ավելի շատ աշխատանք տանել. որտեղ է ՔՊ-ն թույլ, որտեղ՝ համեմատաբար ուժեղ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։