Մամուլ

Արցախում ԺՊ-ներն ու փոխնախարարներն են իրականացնում նախարարների գործառույթները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում 2 նախարար կա և 8 նախարարի ԺՊ։ Արցախի կառավարությունը 11 նախարարությունից է բաղկացած։ Միայն Պաշտպանության և ՆԳ նախարարություններն ունեն նախարարներ՝ Կամո Վարդանյանը և Կարեն Սարգսյանը, բոլոր մյուսների ղեկավարները ժամանակավոր պաշտոնակատարներ են։

Պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության պատասխանատուն ասում է․«Կառավարությունը պետք է ձևավորվեր, սկսվեցին այս իրադարձությունները, և հարցը մնաց առկախված։ ԺՊ-ներն ու փոխնախարարներն են իրականացնում նախարարների գործառույթները։ Ժամանակի ընթացքում այդ հարցը կլուծվի»։