Մամուլ

Նիստերն ընթացել են «բիսեդկի» մակարդակի զրույցների ձևաչափով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկում են բարեփոխումների հանձնաժողովի անդամ իրավաբան-գիտնականների համար սահմանված ցենզի մեղմացման հարցը։ Եթե նախկինում միայն իրավաբանության դոցենտները կարող էին անդամության հայտ ներկայացնել, ապա նոր խորհուրդը դեմ չէ նաև մագիստրոսների մասնակցությանը։ Բացի այդ՝ թույլատրելու են նաև արտերկրում բնակվող մասնագետների առցանց մասնակցություն։

Որոշ տեղեկություններով՝ այս փոփոխությունն արվում է, քանի որ իրավաբան-գիտնականներից շատերը ցանկություն չունեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո հանձնաժողովի անդամները հրաժարվեցին մասնակցել նիստերին, և արդյունքում հանձնաժողովը լուծարվեց, այժմ նորն է ձևավորվում։ Նախնական հաշվարկներով՝ մարտ-ապրիլին այն վերջնականապես կձևավորվի։ Խորհրդի 2 անդրանիկ նիստերն արդեն կայացել են և ընթացել են «բեսեդկի» մակարդակի զրույցների ձևաչափով»: