Քաղաքական

«Չեմ կարծում․ այդ աբսուրդը չի կարող լինել». Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը։ Նրա խոսքով, ըստ ամենայնի, ռուս խաղաղապահների մի քանի խումբ եկել են և կազմակերպում են իրենց աշխատանքի ավարտը տեղակայման վայրում. «Ռուս խաղաղապահների մի քանի խումբ գալիս են, որպեսզի Գորիսում և Կապանում իրենց մշտական տեղակայման վայրերի փակման աշխատանքները կազմակերպեն. որքան տեղյակ եմ մնացածը դուրս են եկել Ադրբեջանի տարածքով: Թե որտեղով են դուրս գալու և ինչպես, ես ինֆորմացիա չունեմ»։

Նա նշել է, որ չի կարծում, թե ռուս խաղաղապահները, որ այլ գործառույթի համար էին ԼՂ–ում և այն ձախողեցին, հիմա պետք է մնան ՀՀ-ում. «Ես կարծում եմ՝ այդ աբսուրդը չի կարող լինել»։