Քաղաքական

«Իհարկե, կարելի էր ստանալ ավելի լավ արդյունք՝ Տիգրան Մեծից սկսած». Արսենյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ այժմ իշխանությունների իրականացրած պրոցեսն արդյունավետ հետևանքներ կունենա ժամանակի ընթացքում․ 

«Այս կառավարության ուսերին է, ցավոք, ընկած հսկայական ու մեծ թնջուկի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պատասխանատվությունը։ Դա պահանջում է համարձակություն, պատասխանատվություն։ Կարող են սխալներ էլ լինել, ոչ ոք չի ասում, որ անսխալական է»։

Ըստ Արսենյանի՝ արդյունքներ կան, ստացվում են, մինչդեռ ընդդիմությունը տանում է կասկածանքի դաշտ, թե կարելի էր ստանալ ավելին. «Իհարկե, կարելի էր ստանալ ավելի լավ արդյունք՝ Տիգրան Մեծից սկսած, բայց պետք է արձանագրենք այն առարկայական արդյունքները, որ այսօր ունենք, ոչ թե ստացած ցանկացած արդյունք արժեզրկենք ու մի կողմ նետենք»։