Քաղաքական

Արգենտինացի դիվանագետին է ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ռաֆայել էնրիկե Գոնսալես Ալեմանին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման ու խորացման ուղղությամբ։

Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված կապերին, երկկողմ օրակարգի հարցերին, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ առևտրատնտեսական և կրթամշակութային ոլորտներում:

Պարույր Հովհաննիսյանը արգենտինացի դիվանագետին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները: Զրուցակիցները քննարկեցել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ հարցեր: