Քաղաքական

«Անընդհատ փաստում եք, որ ուժի սպառնալիքի տակ եք աշխատում». Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ հիմնարար սկզբունք է, ըստ որի՝ առ ոչինչ է ուժի կամ ուժի սպառնալիքի տակ ձեռք բերված համաձայնությունը. «Դուք անընդհատ փաստում եք, որ ուժի սպառնալիքի տակ եք աշխատում։ Նոր էլ ասացիք՝ եթե սա չանենք, ագրեսիվ հարևան ունենք»,- ասել է նա։ 

Ըստ նրա՝ առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն դիվանագիտական հարաբերությունների առկայությունը. «Երկու պետությունների միջև կնքվում է սահմանի մասին համաձայնագիր, որ արձանագրում է սահմանային բոլոր խնդիրների՝ լուծված լինելու հանգամանքը․ սա շատ կարևոր սկզբունք է։ Հետևաբար, էս սահմանների ճանաչման գործընթացի միջազգային պրակտիկայում խոսք չի կարող լինել ավարտված որևէ հատվածական սահմանազատման կամ սահմանագծման մասին»։