Քաղաքական

Մհեր Գրիգորյանը հանդիպում կունենա Տավուշի գյուղապետերի հետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- ասել են փոխվարչապետի գրասենյակից: