Քաղաքական

Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է  Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների հայտարարությանը:

«Ես չէի ուզի, որ մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատենք։ Շատ կարևոր է արձանագրել, որ, ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»,- ասել է վարչպետը: