Քաղաքական

Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան

Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա:

Այս մասին հայտարարեց  Տավուշի մարզի Կիրանց գյուղ ժամանած ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ ճանապարհը փակած կիրանցիների հետ հանդիպմանը:

ՆԳՆ նախարարի խոսքով՝ Տավուշի մարզպետը ինչ ասել է, ճիշտ է ասել.

«Ձեզ մտահոգող բոլոր հարցերը բարձրացված են: Մարզպետը նաեւ ասել է, որ մարդիկ պետք է ներկա լինեն այդ սահմանազատման աշխատանքներին: Ձեր հետևից ոչ մի բան չի լինելու»,- ասաց Ղազարյանը: