Քաղաքական

Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020թ. նոյեմբերի 9-ի գիշերը բռնություն գործադրելու գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու մասով։ 

Այսօրվա դատական նիստին ցուցմունք են տվել Միրզոյանի թիկնազորի ղեկավար Արմեն Վարդանյանն ու թիկնազորի մյուս աշխատակիցները՝ մանրամասներ պատմելով միջադեպից։

Նրանք պատմեցին, թե ամբոխն ինչպես է հարձակվել Արարատ Միրզոյանին ուղեկցող մեքենայի վրա, ապա բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Թիկնապահները պատմեցին, թե ինչպես են փորձել փրկել Միրզոյանին։ Նրանց խոսքով՝ Միրզոյանը մեքենայից իջնելուց հետո մի պահ առաջ է գնացել, որից հետո իրենք մի քանի վայրկյանով տեսադաշտից կորցրել են, ապա հայտնաբերել նրան գետնին ընկած՝ արնաշախաղ վիճակում։ Թիկնազորի պետը փորձել է նրան մարմնով փակել՝ իր վրա վերցնելով հարվածները։ Հետո կարողացել են դեպքի վայրից հանել Միրզոյանին, հասցրել են հիվանդանոց, քանի որ նա լուրջ վնասվածքներ էր ստացել։ Ըստ վկաների՝ հնչել են Միրզոյանին սպանելու կոչեր, նաև եղել են մարդիկ, որոնք, ընդհակառակն, հանդարտության կոչ են արել։

Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 26-ին՝ ժամը 16։30-ին։