Քաղաքական

53 մլն դրամ՝ արտաքին հետախուզության ծառայությանը

Կառավարության չզեկուցվող հարցերի շարքում ներառված է արտաքին հետախուզության ծառայության կողմից ներկայացված նախագիծը, ըստ որի՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հետախուզական գործունեության ապահովումն իրականացնելու համար կառավարության պահուստային ֆոնդից անհրաժեշտ է հատկացնել 53․235․605 (հիսուներեք միլիոն երկու հարյուր երեսունհինգ հազար վեց հարյուր հինգ) դրամ։

Նախագծում գումարի ծախսման վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացված չեն։