Քաղաքական

«Սա կատաստրոֆա է, նախարարները պետք է հետևություններ անեն սրանից»․ Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սա կատաստրոֆա է ուղղակի, կատաստրոֆա». ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով կեղծ հիմնավորումներով զինծառայությունից ազատվելու դեպքերին։ 

«Մեր նախարարներն էլ պետք է հետևություններ անեն սրանից․ էս ամեն ինչով մինչև հիմա ովքե՞ր են զբաղվել։ Ինձ թվում է՝ էլ չպետք է զբաղվեն։ Ով զբաղվել է վերջին հինգ տարում ու չի զեկուցել, որ այսպիսի պրոբլեմ կա, ես խնդիր եմ դնում՝ գնացեք, ամիսների ընթացքում ընդհանրապես ոչ մեկն էլ այդտեղ չաշխատի, էդ թեմայի հետ թող առնչություն չունենա»,- ասել է նա՝ հավելելով, որ չեն կարող որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց նաև գիտեն՝ ով ինչով է զբաղվում։