Քաղաքական

«Հայաստանը դրվելու է աշխարհաքաղաքական պարկի մեջ». Ա․ Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե կառավարությունը կատարել է Ազգային ժողովի հաստատած ծրագրի հակառակը: 

Ըստ պատգամավորի՝ կառավարության կատարածի վերջնարդյունքը խաղաղության պատրանքի դիմաց աշխարհաքաղաքական մակարդակում հայկական գործոնի իսպառ վերացումն է լինելու. «Պատկերավոր ասած՝ Հայաստանը աշխարհաքաղաքական  գծի վրայից դրվելու է աշխարհաքաղաքական պարկի մեջ, և նրա գոյությունն այլևս աշխարհաքաղաքական առումով ոչ մի նշանակություն չի ունենա։ Թուրք-ադրբեջանական տանդեմի շարունակական պահանջները հենց սրան են ուղղված՝ մեր ֆիզիկական գոյությունը թույլ տալու դիմաց»,- ասել է նա։