Քաղաքական

«Զեկույց է հակասությունների և ծրագրերի չկատարման մասին». Ս․ Օհանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կառավարության ծրագրի կատարողականը որակել է որպես «հակասությունների և չկատարման մասին» զեկույց. «Դուք պարտավոր եք առաջ անցնել, ոչ թե ընկնել պատմության գիրկը, ամեն ինչ համեմատել անցյալի, միգուցե նաև՝ անցյալի սխալների հետ, առանց հաշվի առնելու այն արժեքները, որ անցյալում ձեռք են բերվել և հիմք պետք է հանդիսանան ՀՀ զարգացման համար»։

Ըստ Օհանյանի, եթե քաղաքացիներին հարցնեն՝ ո՞ր խնդիրներն են առաջնահերթ անհանգստացնում իրենց, մեծամասնության պատասխանը կլինի «սահմանային սպառնալիքները, մեր տարածքի հանդեպ ոտնձգությունները, մեր անբավարար անվտանգությունը և, վերջապես, վաղվա հանդեպ բոլորին համակած վախն ու անորոշությունը»․ «Եվ այս պատասխանը կստանաք ոչ միայն սահմանային բնակավայրերում, այլև բոլոր երևանցիներից»։