Քաղաքական

«Քննարկումները հիշեցրին հին հռոմեական սենատը». Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, թե ԱԺ-ում կառավարության ծրագրի՝ 2023թ. գործունեության հաշվետվության քննարկումները հիշեցնում են Հին Հռոմի սենատը.

«Ելույթները սկսում էին հետևյալ արտահայտությամբ՝ այդուհանդերձ, Կարթագենը պետք է ոչնչացվի։ Ինչ ասացիք, ոնց ասացիք, ոնց ֆռացիք, վերջում եկաք, ասացիք՝ այդուհանդերձ, այս կառավարությունը պետք է գնա։ Ինչ է արել, ինչ չի արել, լավ բան է արել, թե վատ բան, մեզ չի հետաքրքրում․ կառավարությունը պետք է գնա»։