Քաղաքական

«Ո՞րն է ձեր օրակարգը, ինչո՞ւ եք եկել». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմութանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե իրականությունը շատ արագ է զարգանում, և կառավարությունը դրա հետ հաշվի նստելու պարտավորություն ունի․ «Եթե այդպես վերցնենք, ընդդիմությունն ի՞նչ է խոսք տվել, և իր խոստումներից ո՞րն է կատարել։ Կուզեմ՝ գաք, օրինակ բերեք, ասեք»,- նշել է նա։

Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունը դուրս եկավ փողոց՝ ասելով, թե իր օրակարգով կվերադառնա. «Բայց, այնուամենայնիվ, մենք այդ օրակարգը չենք տեսնում։ Ժողովրդական լեզվով ասած՝ եկեք ծուռ նստենք, դուզը խոսենք՝ ո՞րն է ձեր օրակարգը, ինչի՞ եք եկել․ անկեղծ չեմ հասկանում»։

Նա նաև անդրադարձել է հրաժարական տալու՝ ընդդիմության կոչերին. «Դուք բոլորով հրաժարական տվեք, և նոր ընտրություններ տեղի կունենան։ Բա ինչու՞ հրաժարական չեք տալիս, չեք կարո՞ղ իրար մեջ պայմանավորվել»։

«Գնացել եք, Երևանի կենտրոնում 10 հոգու գնդակահարած մարդու ցուցակով եկել եք այստեղ, ՀՅԴ-ականին ծեծելով սպանած մարդու ցուցակով եկել եք այստեղ, ինձ կամ որևէ մեկին մի կամ երկու անզգույշ խոսքի համար եք մեղադրում»,- ասել է նա՝ դիմելով «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանին։