Քաղաքական

«Ընդդիմադիրները նեղսրտում էին, թե ես մուննաթ եմ գալիս իրենց վրա». Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բակում, որտեղ ես մեծացել եմ, քո դիմաց չարտահայտվող, բայց հետևից հոխորտացող մարդկանց շատ կոնկրետ գնահատական էին տալիս․ ես ձեռնպահ կմնամ այդ գնահատականը հնչեցնելուց, որովհետև հարիր չեմ համարում խորհրդարանին». ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան։ ԱԺ նախագահը խնդրել էր նախարարին՝ մեկնաբանել երեկվա փակ նիստից հետո ընդդիմադիր պատգամավորներից մեկի խոսքերը, թե Արարատ Միրզոյանը փակ հանդիպմանը վախեցած էր․

«Բայց ես ուրիշ դրվագ եմ հիշում և ուրիշ կերպ. հիշում եմ, որ երբ  խոսում էի ու պատասխանում ընդդիմադիրների հարցերին, նրանք նեղսրտում էին, թե ես մուննաթ եմ գալիս իրենց վրա, մեղադրական տոնով եմ խոսում։ Բայց ոչ մի կերպ չեմ հիշում, որ ասեին՝ էս ինչ վախեցած եք խոսում, պարոն Միրզոյան»,- ասաց նա։