Քաղաքական

Նախկին նախարարը չի բացառել, որ բանակը կարող է չենթարկվել ետ քաշվելու հրամանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ, առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման, հատվածական սահմանազատումն ու սահմանագծումն ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։ Նա դեմ է արտահայտվել ադրբեջանական նախապայմանները միակողմանի բավարարելուն՝ որակելով այն «հանցագործություն, դավաճանական պահվածք»․

«Այդ գործընթացից հետո մենք չենք կարող վստահ լինել, որ ադրբեջանական ստորաբաժանումներն այլ հատվածներից հետ են քաշվելու»,-ասել է նա։ 

Սեյրան Օհանյանը նաև հայտարարել է, թե բանակը կարող է չենթարկվել հետ քաշվելու հրամանին. «Այդ հանցավոր գործընթացից հրաժարվելը յուրաքանչյուր մարդու իրավունքն է։ Ոչ թե պաշտպանությունից պետք է հրաժարվել, այլ անօրինական տրվող հրամաններից հետ կանգնել»։