Քաղաքական

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի. Արմեն Աբազայանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- նշված է նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրում:

Հիշեցնենք՝ Արմեն Աբազյանն ԱԱԾ տնօրեն է նշանակվել 2020թ. նոյեմբերի 8-ին։ Նա ԱԱԾ համակարգում աշխատել է 1999թվականից՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև վարչության պետի պաշտոններ: