25 րոպե Երևանի մասին

25 րոպե Երևանի մասին. Անի Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ն մեկնարկում է նոր հաղորդաշար` «25 րոպե Երևանի մասին»:

Զրույցի ու քննարկման ձևաչափով հաղորդման առաջին զրուցակիցը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն է։

Անդրադառնում ենք մայրաքաղաքում ընթացող շինարարությանը և քաղաքաշինության հարցերին. շինհրապարակներում իրականացվող խախտումներին և դրանց վերահսկմանը, ապօրինի շինարարությունների վերացման ընթացքին, Երևանում օդի աղտոտվածությանը և այլն:

Անի Խաչատրյանն ընդգծում է` բազմաբնակարան շենքերը պետք է ավելանան, քանի որ կա պահանջարկ, և եթե չլիներ պահանջարկ, չէր լինի նաև առաջարկ. «Սա նշանակում է, որ Երևանում այնքան բնակիչ կա, այնքան նոր եկող բնակիչներ ունենք, որ շինարարական բումը դրա արդյունքն է: Հիմա, ինչպե՞ս են տրվում շինթույլտվությունները. մենք ունենք թե՛ նախկին, թե՛ վերջին հինգ տարիների ընթացքում տրված թույլտվություններ, որոնք, մեղմ ասած, նորմալ չեն։ Վերջին հինգ տարիների ընթացքում քաղաքապետարանը հող չի վաճառել, և եթե ինչ-որ հողեր վաճառվում են, վերավաճառողը սեփականատերերն են»։

Տիկին Խաչատրյանը նաև ընդգծում է, որ Երևանի բնակֆոնդը բավականին հին է, հին շենքերը նորերով փոխարինելու անհրաժեշտությունը կա և լինելու է:

Մանրամասները` տեսանյութում։