25 րոպե Երևանի մասին

Քաղաքը մատչելի դարձնելը միայն քաղաքապետարանի խնդիրը չէ, պետք է ներգրավվի նաև մասնավորը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «25 րոպե Երևանի մասին» հաղորդման հյուրը «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Սիփան Ասատրյանն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել է Երևանի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար, և այն, թե այս առումով ինչ է փոխվել վերջին տարիներին, ու արդյոք քաղաքային իշխանությունների համար դա առաջնահերթ խնդիրների շարքում է։

«Նոր ավտոբուսները տեխնիկապես մատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Չկա հիմա այն նախկին մտայնությունը, երբ ասում էին, թե ավտոբուսների 10%–ն էլ մատչելի լինի, բավարար է, և երբ խոսվում էր հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասին, ներկայացնողներն առաջին հերթին մատչելիության մասին էին նշում։ Բայց ունենք նաև վերաբերմունքի խնդիր վարորդների կողմից. քչերն են վերապատրաստված, վարորդները չգիտեն, որ իրենց պարտականությունների մեջ է մտնում նաև հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելը, և այս խնդիրն ապագայում պետք է ուշադրության արժանանա»։

Մանրամասները՝ տեսանյութում։