Քաղաքական

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգվում է

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումների հերթական փուլը հետաձգվում է ադրբեջանական կողմի խնդրանքով։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին, այլ մանրամասներ ԱԳՆ կողմից լրացուցիչ կտեղեկացվեն»,- հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: