Քաղաքական

ԱԺ-ն քննում է Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը

ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու՝ «Հայաստան» խմբակցության նախագիծը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, թե Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավոր ընտրվելուց հետո զբաղվել է փաստաբանական գործունեությամբ՝ ձեռնարկատիրությամբ, ինչն արգելված է սահմանադրությամբ. «Ունենք դեպտք և փաստ, որ տիկին Սաֆարյանն անհատ ձեռնարկատիրոջ իր կարգավիճակը դադարեցրել է հունվարի 27-ին, նույն օրը դիմումը ներկայացրել է պետական ռեգիստր, և, օրենքի պահանջների համաձայն, նույն օրն էլ պետռեգիստրը դադարեցրել է նրա հաշվառումը»,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ Սեդա Սաֆարյանը անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը պետք է դադարեցներ առավելագույնը մինչև հունվարի 16-ը ներառյալ։

Հիշեցնենք, որ այս նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բացասական եզրակացության էր արժանացել։