Քաղաքական

Օնիկ Գասպարյանի հետ հանդիպմանը ի՞նչ է քննարկվել ԱԺ քննիչ հանձնաժողովում

ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հանդիպումը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամների հետ տևել է 6 ժամից ավելի։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ այդ ընթացքում քննարկել են բոլոր հարցերը. «Քննարկել ենք բոլոր մանրուքները՝ սկսած պատերազմից առաջ բանակի վիճակով, սպառազինությամբ, կադրային համալրմամբ, աշխարհազորի լինել-չլինելու։ Բազմաթիվ խնդիրներ։ Ես ափսոսում եմ, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր։ Եթե պարոն Գասպարյանն իր պատկերացումներով ավելի շուտ նշանակված լիներ ԳՇ պետ, մենք բանակում բարեփոխումների ավելի մեծ ճանապարհ անցած կլինեինք»։

Իսկ թե ի՞նչ է խոսվել, Քոչարյանն ասաց, որ դեռ կմնա գաղտնիության ռեժիմով, քանի որ կան արտաքին քաղաքական գործոններին վերաբերող հիշատակումներ. «Կփորձենք այնպես անել, որ որքան էլ փակ լինի զեկույցը՝ պետական գաղտնիքի տեսանկյունից, քառօրյա պատերազմի հանձնաժողովի ճակատագիրը չունենա»։

Քոչարյանը նշել է, որ Օնիկ Գասպարյանին քննիչ հանձնաժողովը կրկին կհյուրընկալի։