ԱԺ նախագահն ընդդիմության՝ նույն բառապաշարով փողոց վերադառնալն անիմաստ է համարում
Քաղաքական
28 Փետրվարի, 12:07
«Ընդդիմության գործողությունները, հիմնականում վերջին ժամանակահատվածում, հենված են եղել սահմանին տեղի ունեցող սրացումների վրա», - ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ փողոցային պայքարի մասին հայտարարություններին։
«Այսօր այդ բառապաշարը սպառված է։ Նույն բառապաշարով վերադառնալ փողոց՝ անիմաստ եմ համարում։ Այլ հարցերով վերադառնալն էլ՝ տնտեսական աճի և մնացած դրական ցուցանիշների պարագայում, անիմաստ գործողություններ են»,- ասել է նա։
Հետևեք մեզ Telegram-ում