Քաղաքական

ԱԺ պատգամավորները կմեկնեն Մոսկվա

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա։ Ինչպես տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից՝ Հակոբ Արշակյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Էդուարդ Աղաջանյանը ՌԴ-ում կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների (կոմիտեների) նախագահների խորհրդակցությանը։

Այն կանցկացվի հունվարի 31-ից փետրվարի 1-ը։