Քաղաքական

ԱԽ քարտուղարը Կեստուտիս Բուդրիսի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Հունվարի 25-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:

ԱԽ քարտուղարը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը։ Գրիգորյանը կարևորել է միջազգային հանրության արձագանքը՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու գործում:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

Հետևեք մեզ Telegram-ում։