Քաղաքական

«Նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրմանը». ԱԳ նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում անդրադարձել է ադրբեջանցիների կոմից Լաչինի միջանցքի՝ մի քանի ժամով փակմանը։ Նրա խոսքով՝ այդ փակումը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է. «Նաև ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում հարցն արագ հարթվել է։ Եվ, ընդհանրապես, կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ, պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերված, արձանագրված են, ընդունված են բոլոր կողմերից և հանրահռչակված են։ Նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրմանը։ Միտումնավոր, թե ոչ միտումնավոր, արդեն մեկնաբանությունների հարց է»։

Անդրադառնալով ԼՂ տարածքում ՀՀ ԶՈՒ ներկայության մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին՝ Միզոյանը շեշտել է, որ ՀՀ-ն ԼՂ-ում զորք չունի. «Երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների, գոյաբանական վտանգը, այդ ժամանակ, կարծում եմ, ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր տարբեր այլ սցենարներ։ Այս պահին գոյաբանական վտանգը կա։ Կրկնում եմ՝ ՀՀ-ն այնտեղ որևէ զինված կազմավորում, զորամիավորում չունի»։