Քաղաքական

Ընդդիմադիրներն այս անգամ էլ չեն մասնակցի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին

Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն այս նստաշրջանում էլ չեն մասնակցի վաղը կայանալիք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։

Radar Armenia-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իրենց որոշումը՝ կապված այս ու մի շարք այլ հարցերի հետ, արտահայտել է, և որևէ բան չի փոխվել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ևս նշեց, որ չեն մասնակցի։ Իսկ թե ինչու՝ պատգամավորը պարզաբանեց. «Ինչպես նախորդ հարցուպատասխանին էինք որոշել չմասնակցել, այնպես էլ՝ այս մեկին»։ 

Հայկ Մագոյան