Քաղաքական

Կա ագրեսոր, և դա Ադրբեջանն է

ԱՄՆ Սենատում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ԼՂ հարցի շուրջ լսումների շրջանակներում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը նշել է, որ եթե կա ագրեսոր, ապա պետք է քննադատել ագրեսորին։ 

«Ինչ շահեր էլ ունենանք Ադրբեջանի հետ, անվտանգային շահեր կան, բայց դա լավագույն հաղթաթուղթը չէ։ Անկայունության հիմքում ընկած են խախտումներ։ Ես հիասթափված եմ Պետդեպից, որ երկու կողմերին էլ զսպվածության կոչ է արել։ Բայց երբ կա ագրեսոր, մենք պետք է քննադատենք ագրեսորին։ Եվ պետք չէ շատ խելացի լինել հասկանալու համար, թե կոնկրետ ով է ագրեսորը, ով հնարավորություն ունի լինել ագրեսոր այս հակամարտությունում։ Դա Ադրբեջանն է»,- նշել է նա։