Քաղաքական

Ընդդիմադիրները քննարկում են խորհրդարան վերադառնալու հարցը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է իրենց ԱԺ վերադառնալու հավանականությանը։

Նրա խոսքով, վերջնական որոշման մասին խոսք չկա, կան տարբեր քննարկումներ․ «Մեր նախկին հայտարարությունը, որ ընդիդմությունը խորհրդարանում պետք է լինի իր օրակարգով, այս պահի դրությամբ որևէ բան չի փոխվել, կան տարբեր տիպի քննարկումներ, եթե լինի որոշում, ընդդիմությունն այդ մասին կհայտնի»։

Իշխան Սաղաթելյանն ասել է, թե չի ցանկանում անձնավորել՝ ով է դեմ, ով՝ կողմ, ինքը դեմ է խորհրդարան գնալուն, բայց կարևոր է ընդհանուր դիրքորոշումը, և անձնավորված դիրքորոշումները երկրորդական են․ «Մենք ասել ենք, որ եթե գնանք խորհրդարան, ապա առնվազն մեր օրակարգով, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը վերաբերող օրակարգերով կգնանք, որովհետև երկրի առաջնային խնդիրը դա է»։