Քաղաքական

Ի՞նչ ճանապարհային քարտեզ. նստեք Ալիևի հետ և որոշեք

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը ոչ միայն մեկ պետության մաս են եղել, այլև ԱՊՀ տարածքում բոլորի համար բարեկամ են։ 

«Հարցը շատ զգայուն է։ Սա այն չէ, որ մի կողմից ՀԱՊԿ-ն է, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը։ Սրանք մեր բարեկամ երկու երկրներն են։ Այո՛, իսկապես նրանք մեկ պետության մաս են եղել։ Ավելին, մենք ԱՊՀ անդամ ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին. Մենք շատ սերտ կապեր ունենք ուղղափառ Հայաստանի հետ, որը մեզ հարազատ է, և մահմեդական Ադրբեջանի հետ, որը մեզ շատ հարազատ է։

Եվ հետո, Ադրբեջանն այստեղ ներկա պետությունների ու երկրների ղեկավարների թշնամի՞ն, թե՞ հակառակորդն է։ Ոչ, ես հաստատում եմ նախագահ Պուտինի ասածը, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեր բարեկամ պետություններն են։ Եվ սա է իրավիճակի առանձնահատկությունը։ Մենք չենք կարող դա անտեսել: Ուստի հարց բարձրացնել, թե մի կողմից ՀԱՊԿ-ն է, մյուս կողմից՝ Ադրբեջանը, չի կարելի, դա ճիշտ չէ։ Այսօր Ադրբեջանը գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը։ Ի՞նչ կլինի վաղը, ոչ ոք չգիտի, նա հավերժ չէ։ Ուստի այս սուր խնդիրներին իսկապես պետք է անդրադառնալ հիմա՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարության օրոք, անկախ նրանից, թե ով է կանգնած Ադրբեջանի թիկունքում։ Դե ասում են՝ Թուրքիան և այլն։ Եվ ի՞նչ։ 

Ինչի՞ համար եք պայքարում։ Ինչի՞ համար եք պայքարում այս 2000 կիլոմետր բարձրությամբ սարերում։ Կործանեցիք 300 մարդու այնտեղ, որտեղ մարդիկ չեն ապրում, որտեղ նույնիսկ այծեր չեն լինում։ Ինչո՞ւ եք կռվում։ Նստեք, երկուսով համաձայնության եկեք, և թող Ռուսաստանը վավերացնի այդ համաձայնագիրը։ 

Դուք պահանջեցիք, որ մենք հայտնենք մեր դիրքորոշումը։ Դուք չգիտե՞ք մեր դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք, որ հարևան պետությունների միջև հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Երկրորդ հարցը․ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ։ Ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես ձեզ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք, խոսեք Իլհամ Ալիևի հետ, եթե հարկավոր է, խնդրեք Ռուսաստանի նախագահին և որոշում կայացրեք։ Չկայացնեք այսօր, վաղն ավելի վատ կլինի»,- ասել է Լուկաշենկոն։